-
26.05.2020|
00:01
Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի համար։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին։
Սիրաքի իմաստությունը 12. 1-5
-
22.05.2020|
00:01
Ամեն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները։ Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։ Նա բարիքը վերածում է չարիքի և արատավորում այն, ինչ ցանկալի է։
-
19.05.2020|
00:01
Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։ Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում, և հավիտյան է նրա բարեհաճությունը։
-
15.05.2020|
00:06
Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ`համբերո՛ղ։
-
12.05.2020|
00:04
Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։ Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է։
-
08.05.2020|
00:04
Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը` նրա շղթաների մեջ։ Խոնարհեցրու՛ քո ուսը, վերցրու՛ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։
-
05.05.2020|
00:02
Քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ... Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։
-
01.05.2020|
00:02
Հեռու՛ մնա քո թշնամիներից և զգու՛յշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան, գանձ է գտել։
-
28.04.2020|
00:01
Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե` «Իմ ունեցվածքը շատ է»։
-
24.04.2020|
00:04
Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովի՛ր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։
âââÂÂìïÿýÃÂâââÂÂìïÿý/1357892444" rel="nofollow">Պատմական